Խոշոր հրդեհ Բաքվի նավթավերամշակման գործարանում (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հրդեհաշիջմանը մասնակցում են ուղղաթիռներ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ  «սա տեղի է ունենում Բաքվում առատ անձրևների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին զուգահեռ։ Անձրևների հետևանքով բազմաթիվ մեքենաներ մնացել են ջրի տակ, կան նաև շինությունների փլուզումներ»։

Տեսանյութը՝ այստեղ։