Այսօր երեկոյան ՔՊ-ն քննարկելու է արդարադատության նախարարի թեկնածուի հարցը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունենալու՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Քննարկվելու է արդարադատության նախարարի թեկնածուների հարցը։

Հիշեցնենք, որ շրջանառվում է 4 թեկնածուի անուն՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փաստաբան Ալեքսանդր Սիրունյան:

Սիրունյանը, ի դեպ, երեկ մասնակցում էր Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը։