Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը. Ֆիդան

Չնայած պատերազմի մարտահրավերներին՝ Ուկրաինայի հետ Թուրքիայի բազմակողմ համագործակցությունն ամրապնդվում է. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը», – ընդգծել է թուրք դիվանագետը:

Նա նաև հավելել է, որ պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա: