ՆԳՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են:
«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։