Հաջիեւը նշել է խաղաղության պայմանագրի երկու խոչընդոտ
Բաքուն ջանքեր է գործադրում ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար։ Newsweek-ում հրապարակված իր հոդվածում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա միաժամանակ նշել է, թե հիմնական խոչընդոտները պահպանվում են։ «Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է։ Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ «զավթողականության վերածննդին»»,- հոդվածում նշել է Հաջիևը՝ կրկին պնդելով, որ «Հայաստանի Մայր օրենքն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում»։

