Շարունակվում են Արցախի թեմի առաջնորդի հանդիպումները տարբեր մարզերում վերաբնակեցված արցախցիների հետ

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է այցեր կատարել Հայաստանի տարբեր մարզեր՝ արցախահայության հետ հանդիպումներ ունենալու նպատակով։Վրթանես Սրբազանն ու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը հոկտեմբերի 14-16-ը այցելել են Սյունիքի ու Վայոց ձորի մարզեր։

Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ թեմերի հովանու տակ գտնվող կառույցներում տեղի են ունեցել հանդիպումներ Արցախի բռնատեղահանումից հետո վերոնշյալ մարզերում բնակություն հաստատած արցախցիների հետ։ Այցեր են կատարվել Կապան, Գորիս, Սիսիան ու Եղեգնաձոր քաղաքներ։