Հենրիկ Էդոյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի 2806-րդ տարեդարձի առթիվ և մայրաքաղաքի արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի համար Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց նաև հայտնի բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստում։
Երևանի ավագանու այլ որոշումներով՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։

