«ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցությունը արդեն գրանցված կուսակցություն է
Այսուհետ՝ «ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցությունը այլևս գրանցված կուսակցություն է։ Իմ և կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների անունից հավաստիացնում եմ, որ մեր սրտերում ունենալով հզոր ու ինքնիշխան Հայաստանի տեսլականը՝ շարժվելու ենք միշտ առաջ` հայացքը դեպի երկինք պարզած։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը։

