Երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք բանակ, նշանակում է, որ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
«Երբ անվտանգություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ անվտանգություն գոյություն չունի և չի կարող գոյութուն ունենալ: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարություն ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի դերակատարությունը անվտանգության ապահովմանը գործում առաջինը և երկրորդը չի: Էլի եմ ասում, եթե առաջինն ու երկրորդն է, դա նշանակում է, որ անվտանգության համակարգ գոյություն չունի և այն լիրաժեքորեն խարխլված է»,-«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ համոզմունքն է նաև այն, որ տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն: Սա շատ կարևոր հանգամանք է»-ասաց Փաշինյանը, շեշտելով, որ նախագիծը առաջին հերթին անվտանգության և բարեկեցության ապահովման մասին է:

