Հրատարակվել է «Ադրբեջանը և հայկական քաղաքակրթության ոչնչացումը» գիրքը
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամը հրատարակել է «Ադրբեջանը և հայկական քաղաքակրթության ոչնչացումը» գիրքը:
Գրքի հեղինակ՝ Սամվել Կարապետյան:
Գիրքը հրատարակվել է ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՃՈՒ-ԱՄՆ-ի հովանավորությամբ:
Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայկական հուշարձանների (մասնավորապես՝ կրոնական և գերեզմանական) ոչնչացումը չդադարեց 1994 թ. մայիսի զինադադարից հետո: Դժվար է իմանալ, թե պետության կողմից, ե՞րբ է տրվել ավերելու հրամանը և իրականացվել զինված ուժերի ներգործությամբ, կամ որ դեպքերում է, որ դա ձեռնարկվել է ինքնուրույն գործող անհատների կամ խմբերի կողմից: Այդուհանդերձ, հայկական մշակութային ժառանգության ջնջման վկայությունները ճնշող են և հուշում են Ադրբեջանի պետական մարմինների հայկական հուշարձանների նկատմամբ միտումնավոր ոչնչացման քաղաքականություն վարելու մասին։
ՀՃՈՒ հիմնադրամի տեղեկացմամբ, այն նպատակ ունի մերկացնել Ադրբեջանի Հանրապետության մշակութային ցեղասպանության քաղաքականությունը և այդպիսով փորձել փրկել վտանգված հուշարձանները:
Թվային տարբերակը հասանելի է ՀՃՈՒ հիմնադրամի կայքէջում:

