«Վայլդբերիզի» հիմնադիրը փոխել է ազգանունը

«Վայլդբերիզ» (Wildberries) ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը փոխել է ազգանունը՝ վերադառնալով օրիորդականին՝ Տատյանա Կիմ։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին նա գրել է տելեգրամյան իր ալիքում։
«Լավագույն ընտրությունը միշտ ինքդ քեզ հետ մնալն է։ Ձեր Տատյանա (այսօրվանից՝ կրկին) Կիմ»,- գրել է նա։
«Մեկնարկել է ազգանվան փոփոխության պաշտոնական ընթացակարգը», – «ՌԻԱ «Նովոստի»-ին մեկնաբանել են Wildberries and Russ (RVB) միավորված ընկերության մամուլի ծառայությունը։
Հուլիսի վերջին Wildberries-ի հիմնադիրը դիմել էր դատարան՝ Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու պահանջով: