Ցավակցում եմ Խորասանում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ապաքինում եմ մաղթում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ ցավակցելով Իրանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ։

Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

Հիշեցնենք, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո, այս մասին հայտնել էր Mehr գործակալությունը:

Հայտնի է, որ Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում, Madanjo ընկերության հանքավայրում, որտեղ աշխատում էր 69 մարդ: