Կոպիրկինը ներկա է գտնվել Հայաստանի ԱԳՆ-ի կազմակերպած «Երևանյան երկխոսություն» համաժողովին․

Սեպտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ներկա է գտնվել Հայաստանի ԱԳՆ կողմից կազմակերպած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը և ինագուրացիոն նստաշրջանին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Միջոցառմանը մասնակցելու համար նաև ժամանել են Ռուսաստանի առաջատար բուհերի և գիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ-ի, իրենք հրավեր ուղարկել են ռուսական կողմին, սակայն այդպես էլ արձագանք չեն ստացել։