Գիշերը ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել ՌԴ կենտրոնական շրջանները, կա մեկ զոհ
ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի ինը շրջաններում խոցել և ոչնչացրել են ուկրաինական 144 ԱԹՍ։ Այդ մասին Telegram-ալիքում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Բրյանսկի շրջանի տարածքում՝ 72, ևս 20-ը՝ Մոսկվայի մարզում։
Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ռուսական մի քանի շրջանների վրա։ Բրյանսկի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերով 59 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Լիպեցկի մարզում անօդաչու թռչող սարքերը խոցվել են երեք մունիցիպալիտետների տարածքում։ Նրանց ստույգ թիվը չի նշվում։ Մոսկվայի մարզում՝ առնվազն 13, Կալուգայի մարզում յոթ ԱԹՍ է խոցվել, ևս 12-ը՝ Կուրսկի շրջանում։
Մերձմոսկովյան Ռամենսկոեում անօդաչուներից մեկը մխրճվել է տան մեջ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, սակայն մեկ կին զոհվել է։

