«Երևանյան երկխոսություն» միջոցառման ամբողջական ծրագիրն արդեն հասանելի է

«Երևանյան երկխոսություն» միջոցառման ամբողջական ծրագիրն արդեն հասանելի է։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը.

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով, ինչպես նաև կմասնակցի «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:

Նույն պանելային քննարկմանը կմասնակցեն նաև Լյուքսեմբուրգի և Հունգարիայի ԱԳ նախարարները, Իրանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները, Լիտվայի նախկին նախագահը»: