Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության կոշտացումը մտահոգությունների տեղիք է տալիս

2025-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո մի ընթացք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը մեղմացել էր:

Թեև առանձին դեպքերում որոշակի կոշտությամբ կամ սրությամբ ձևակերպումներ հնչում էին, սակայն ընդհանուր առմամբ բառամթերքի մեղմացումն ակնհայտ էր:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս:

Եթե կարճ ձևակերպեմ հնարավոր պատճառները, ապա դա և՛ բանակցային տրամաբանության հետ կապ ունի, և՛ Ադրբեջանի ներքին զարգացումների: 

ԱԺ նախկին պատգամավոր՝ Տիգրան Աբրահամյան