Ռուսական ուժերը ավելի մեծ բնակավայրեր են գրավում, քան ուկրաինական ուժերը

Ռուսական բանակը զարգացնում է հարձակումը Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսական ուժերը մի քանի օրվա ընթացքում վերցրել են Նովոգրոդովկան՝ Ուկրաինայի զինված ուժերի կարևոր հենակետը Պոկրովսկից 10 կմ հարավ-արևելք, և այժմ կարող է ավելի խորանալ դեպի շրջկենտրոն: Պոկրովսկում և Միրնոգրադում արդեն քանի օր է՝ բնակչության զանգվածային տարհանում է ընթանում։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում:

Պոկրովսկը և Միրնոգրադը՝ մոտ 100 հազար ընդհանուր բնակչությամբ, Դոնեցկի մարզի վերջին խոշոր քաղաքներն են։ Պոկրովսկը կարևոր լոգիստիկ հանգույց է, որի միջով մայրուղիներ են անցնում դեպի Դոնեցկ, Կոնստանտինովկա, Կրամատորսկ և երկրի խորքերը: