ԱՄՆ ԿՀՎ-ն «վստահ է», որ Պուտինը պլանավորում է հակահարձակում Կուրսկում՝ տարածքը հետ գրավելու համար

«Մենք կարող ենք վստահ լինել, որ Պուտինը հակահարձակում կանցկացնի՝ փորձելով հետ գրավել այս տարածքը», – այս մասին ասել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալը, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ թեև Կիևը հայտարարել է, որ մտադիր չէ բռնակցել գրավված տարածքները, սակայն ուկրաինական զորքերը պաշտպանական գծեր են կառուցում և, ըստ երևույթին, մտադիր են «որոշ ժամանակով պահել այս տարածքի մի մասը»։