Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից․ նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը

Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից, նա մասնավոր մեքենայով լքել է Փարիզի դատարանի շենքը։ Գործարարը դատարանում անցկացրել է ավելի քան 8 ժամ, որից հետո  գրավի դիմաց (շուրջ 5 միլիոն եվրո) ազատ է արձակվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա կալանքը փոխարինվել է դատական հսկողությամբ։

Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Նա նաև ստիպված է շաբաթական երկու անգամ ներկայանալ ոստիկանություն։