Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից․ նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից, նա մասնավոր մեքենայով լքել է Փարիզի դատարանի շենքը։ Գործարարը դատարանում անցկացրել է ավելի քան 8 ժամ, որից հետո գրավի դիմաց (շուրջ 5 միլիոն եվրո) ազատ է արձակվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա կալանքը փոխարինվել է դատական հսկողությամբ։
Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Նա նաև ստիպված է շաբաթական երկու անգամ ներկայանալ ոստիկանություն։

