«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի
Երևանի Դվին հյուրանոցի հարակից տարածքում գտնվող «Լեռնեցիների պարը» արձանախումբը տեղափոխվելու է Մերգելյանի այգի։
Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շատ կարևոր է, որպեսզի այդ ընթացքը նույնպես մենք կարողանանք գրագետ ապահովել»,-ասաց Ավինյանը։
Նախագիծն ուղարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Տիգրան Ավինյանի խոսքով, սեպտեմբերին այդ տարածքում կարող է ծառատունկ իրականացվել՝ դրանով էլ կազմակերպել արձանախմբի բացման արարողությունը։

