Տելեգրամի պաշտոնական հայտարարությունը Դուրովի ձերբակալության վերաբերյալ

Տելեգրամի պաշտոնական հայտարարությունը Պավել Դուրովի ձերբակալության վերաբերյալ.

«Տելեգրամը պահպանում է ԵՄ օրենքներին, ներառյալ «Թվային ծառայությունների մասին» օրենքը.  դրա մոդերատորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է: Տելեգրամի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է շրջում Եվրոպայով մեկ։

Անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակում չարաշահումների համար։ Գրեթե միլիարդ օգտատերեր ամբողջ աշխարհում օգտագործում են Տելեգրամը որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։ Մենք սպասում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծմանը։ Տելեգրամը մնում է բոլորիդ հետ»:

Հիշեցնենք՝ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Դա տեղի է ունեցել, երբ նա իջնում էր մասնավոր ինքնաթիռից, որը ժամանել էր Ադրբեջանից: Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիական իրավապահները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Տելեգրամի հրաժարվելու պատճառով։