Կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Գագիկի Սրապիոնյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։

1977-1983 թթ.  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։
1983-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու էր, դոցենտ, ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս։
2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ: Պաշտոնից ազատվել է 2018 թվականի մայիսի 16-ին: