ՌԴ Վոլգոգրադի մարզում այրվել է պաշտպանության նախարարության օբյեկտ

ՀՕՊ միջոցները օգոստոսի 22-ի գիշերը հետ են մղել գրոհը Վոլգոգրադի մարզում։ Անօդաչուի ընկնելու հետևանքով տեղի է ունեցել հրդեհ ՌԴ ՊՆ օբյեկտի տարածքում, տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։

«Այսօր գիշեր ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչուների գրոհը Վոլգոգրադի մարզի Մարինովկա շրջանում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է»,- նշվել է Բոչարովի մեկնաբանությունում, մարզի կառավարության թելեգրամ-ալիքում։

Հրշեջ-փրկարարական ծառայությունները մարում են կրակը։ Նահանգապետի տեղեկացմամբ՝ զոհեր չկան։

Օգոստոսի 22-ի գիշերը ՀՕՊ միջոցները հետ են մղել գրոհները մի քանի մարզերում։ Ռոստովի մարզում խփվել է հինգ անօդաչու, Վորոնեժի և Բրյանսկի մարզերում՝ մեկական։ Նախնական տեղեկատվությամբ՝ այս մարզերում ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։ Կուրսկի մարզում խփվել են երկու հրթիռներ և մեկ անօդաչու, տեղեկացրել է «Կոմերսանտը»: