Փաշինյանը Իսպանիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը: Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իսպանիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի:
Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման շուրջ:

