Խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։
Թափուր պաշտոնի համար առաջադրվել են իրավաբաններ Նարինե Ավետիսյանի եւ Վաղարշ Աղաբեկյանի թեկնածությունները։
Երկու թեկնածուների կենսագրությունները ներկայացրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

