Ընտանիքը համոզում է Բայդենին դուրս չգալ ընտրարշավից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, հայտարարել է, որ իր ամուսինը կշարունակի մասնակցել ԱՄՆ նախագահական մրցավազքին՝ չնայած ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում ձախողմանը։ Գազետա.ռու-ի տեղեկացմամբ, այս մասին գրել է Vogue ամսագիրը։
«Մենք շարունակելու ենք պայքարել»,- նշել է նա։
Նրա կարծիքով, Բայդենը «միշտ կանի այն, ինչ լավագույնն է երկրի համար»։
Մինչ այս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը հեռուստաբանավեճում մեղադրել էր նրա օգնականներին պետության ղեկավարի ձախողման մեջ։
Բայդենի հարազատները կոչ են արել ամերիկացի առաջնորդին հեռացնել կամ պաշտոնանկ անել իր թիմի անդամներին, որոնց նրանք համարում են անհաջող հեռուստաբանավեճի պատասխանատու։ Նրանց թվում են Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռոն Քլայնը, երկրի ղեկավար փաստաբան Բոբ Բաուերը։ Աղբյուրը նշել է, որ նախագահը դժվար թե համաձայնի այս առաջարկներին։
Ավելի վաղ ամերիկյան մամուլը հայտնել էր, որ Բայդենի հոգեվիճակը գնալով վատանում է։

