«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակում են, որ իրենց փողոցային ու ստախոս հաղորդումները ցույց տան. Բագրատ Սրբազան
«Շողակաթ» հեռոստաընկերությունը փակում են, որ իրենց փողոցային ու ստախոս հաղորդումները ցույց տան, դրա համար չէ՞: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
«Քանի որ ուրիշ ասելու եւ անելու բան չունեն այս մարդիկ, ոչնչացած են բառիս բուն իմաստով, ինչ են ուզում անել, ուզում են վախեցնել: «Շողակաթ» հեռոստաընկերությունը փակում են, որ իրենց փողոցային ու ստախոս հաղորդումները ցույց տան, դրա համար չէ՞։ Ինչպիսի քարոզչություն անում են, այդպիսինն էլ էկրաններից են ուզում ցույց տալ։ «Շողակաթ»-ը բարձրագույն որակով, հոգեւոր,մ մշակութային, արժեքային դաշտում մարդկանց հետ խոսող հեռուստաընկերություն է, եթե իրենց Հ1-ը հավասարը կա, ունի, շատ լավ: Իրենց նպատակն այն, որ դառնան իրենց ստերի մասին անընդհատ խոսեն»,-ասաց նա:

