Չեմ կարող ասել, նրա անվտանգության աշխատակիցնե՞րն են ավելի շատ չարչարվել, թե նյութը մոնտաժողը
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Քիչ առաջ տեսա Փաշինյանի՝ առավոտ կանուխ հեծանիվ քշելու կադրերը։ Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը։ Բայց, ինչպես ասվում է, համարենք որ ստուգարքն ստացել է։ Զոռով, շառով բայց ստացել է։
Սպասենք տեսնենք ձեռքը երբ կկտրի։
P.S. Թե բա Շարժումը մարել է, Բագրատ Սրբազանն էլ օրակարգ չի թելադրում»։

