Զելենսկին կհանդիպի Մակրոնի և Բայդենի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է The Guardian-ը:

Հայտնի է, որ Զելենսկին Ֆրանսիա է հրավիրվել Նորմանդական դեսանտային օպերացիայի տարեդարձի կապակցությամբ:

Բայդենի հետ հանդիպումը հաստատել է Սպիտակ տունը:

Նշվում է, որ Մակրոնն ուրբաթ Փարիզում կհյուրընկալի Զելենսկիին։

«Քանի որ առաջնագծում և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռուսական հարվածներն ուժգնանում են, երկու նախագահները կքննարկեն իրավիճակը», – ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Նորմանդական դեսանտային օպերացիայի տարեդարձի միջոցառումներից հետո: Զելենսկին ելույթ կունենա նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում։