«Գործակալների օրենքին» չենթարկվելու դեպքում ՀԿ-ների հաշիվները կսառեցվեն. Կախա Կալաձե

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հաշիվների հնարավոր սառեցման մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել «գործակալների մասին» օրենքին:

Մի շարք հասարակական կազմակերպություններ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն գրանցվելու օտարերկրյա գործակալների ռեգիստրում։

Կալաձեն ասել է, որ ՀԿ-ներին և լրատվամիջոցներին սպառնում են ֆինանսական պատժամիջոցներ, ինչից հետո հաշիվները կսառեցվեն, իսկ կազմակերպությունները չեն կարողանա աշխատել։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 3-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «գործակալների մասին» օրենքը։