Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարևոր մարդու հետ». ՈՒՂԻՂ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաքվել են Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Ինչպես նախօրեին եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասել էր, Սուրբ Աննա եկեղեցու բակից հանդիպման է գնալու «շատ կարևոր մարդու հետ»:
«Չեմ ասում՝ ում հետ եմ հանդիպելու, որովհետև երեկ ասացի՝ տեսանք՝ ինչպես շրջափակվեց ՔԿ-ն: Մեր ոստիկաններն են մեղք. չեն կարողանում հանգստանալ:
Բացի այդ, մենք մեծ անակնկալ ունենք ուրբաթ օրը, մեր միջոցառումն այստեղ կանենք, հետո միասին մի տեղ պետք է գնանք: Մնացած գործողությունների մասին կասեմ ամսի 9-ին կայանալիք մեծ հանրահավաքից հետո: Գործընթացները շարունակվելու ենք՝ հասնելու համար հիմնական հանգրվանին»,-ասաց Սրբազանը եկեղեցու բակում:

