Մհեր Գրիգորյանը,Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքների կազմակերպչական հարցերին ծանոթանալու
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

