«Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին
Իսրայելը ներգրավված չէ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանմանը, ինչի հետևանքով զոհվել են նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ևս մի քանի պաշտոնյա. այս մասին երկուշաբթի Reuters-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:
«Դա մենք չէինք», – ասել է պաշտոնյան՝ խնդրելով անանուն մնալ:
Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, սոցցանցերում տարածվել են լուրեր, թե ուղղաթիռի կործանմանը մասնակցություն ունի Իսրայելի հետախուզությունը՝ Մոսադը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։
Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։
Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։

