«Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին

Իսրայելը ներգրավված չէ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանմանը, ինչի հետևանքով զոհվել են նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ևս մի քանի պաշտոնյա. այս մասին երկուշաբթի Reuters-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:

«Դա մենք չէինք», – ասել է պաշտոնյան՝ խնդրելով անանուն մնալ:

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, սոցցանցերում տարածվել են լուրեր, թե ուղղաթիռի կործանմանը մասնակցություն ունի Իսրայելի հետախուզությունը՝  Մոսադը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։