Սրբազանի հետ հանդիպմանը ներկա էին քաղաքական 40 ուժի ներկայացուցիչներ (լուսանկարներ)

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը ներկա էին քաղաքական 40 ուժի ներկայացուցիչներ։

«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն, մոտեցում, ըմբռնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը։

Ըստ նրա, բոլորը գիտակցում են՝ գտվում են նույն նավի վրա, ծովը խիստ ալեկոծ է, եթե չկարողանան միասին համերաշխ ձևով նավարկեն դեպի խաղաղ ափեր, կկործանվեն։

«Իհարկե, տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչում, բայց միասնաբար ընթանալու դեպի իշխանափոխություն և երկիրը դուրս հանելու խորագույն անվտանգային ճգնաժամից՝ ռեսուրսները ներդնելու պատրաստակամություն նկատեցի»,- ասաց Սողոմոնյանը։