Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկացողները խումբ կազմեն և այցելել Տավուշի մարզ՝ Կիրանց, բնակիչներին աջակցելու համար, նաև այլ մարզեր։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ ևս ունենալու են հանդիպումներ, իսկ մայիսի 26-ին կլինի կարևոր հանրահավաք։
«Հաջորդ շաբաթ կունենանք տարբեր հանդիպումներ, կիրակի՝ մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը։ Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կոնկրետ նախաձեռնությունները»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ մայիսը լավ ամիս է։

