Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթը մեկնարկել է Երևանի կենտրոնում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության անդամների և համակիրների երթը սկսվել է Երևանի կենտրոնում: Այն շարժվում է Խանջյան փողոցով: Բագրատ Սրբազանն այցելելու է ԵՊՀ և Ժուռնալիստների միություն:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:
Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։
Երբ բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին բիրտ ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

