Թումանյան փողոցը այս պահին ևս փակ է (տեսանյութ)
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում տեղի են ունենում անհնազանդության և իրազեկման ակցիաներ, քաղաքացիներն աղբամաններով փակում են փողոցները՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տեղեկացմամբ, ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։
Ոստիկանությունն ակցիա իրականացնողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառում՝ փորձելով բացել փակ փողոցները։
Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:
Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։

