Տավուշում բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ՝ Ազատ գյուղի զորանոցի հրդեհի գործով
Տավուշում բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե Ազատ գյուղի զորանոցի հրդեհի գործով, երբ զոհվել էր 15 զինծառայող։
Նշենք, որ մինչ Ազատ գյուղի հրդեհը Մախսուդյանը եղել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը։
«Ես Ազատ գյուղի հրդեհի գործով չեմ անցել։ Բայց հիմա որոշել են ինձ ներգրավել, և հասկանալի է, թե ինչու։ Ես չեմ վախենում կալանավորվելուց, սրանով են ուզում ինձ լռեցնել, բայց չեմ լռելու, ազատություն կամ մահ՝ այս ճանապարհն եմ ընտրել։ Ինձ մի վախեցրեք: Իմ պայքարն արդար է՝ հանուն հայրենիքի», – ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

