Վաշինգտոնը մտահոգված է Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությամբ
Վաշինգտոնը մտահոգված է Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությամբ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Սիրիայում իրանական հյուպատոսարանի վրա հարձակումը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այո, մենք շատ մտահոգված ենք լայնածավալ պատերազմով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քննարկած թեմաներից մեկն էլ սա էր՝ Իրանի կողմից Իսրայել պետությանն ուղղված իրական սպառնալիքը։
Կարծում եմ՝ կարևոր է հիշել, որ անվտանգության ոլորտում օգնությունը, որը մենք տրամադրում ենք Իսրայելին, նախատեսված է ոչ միայն Գազայի հատվածի համար։ Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին, մենք կշարունակենք օգնել ձեզ պաշտպանվել այդ սպառնալիքներից», – եզրափակել է Քիրբին։

