Ադրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Լավ է, որ ի վերջո թեկուզ անգրագետ ոճով արդբրեջանական կողմն սկսել է օգտագործել հայ հնագետների պեղումների նյութերը, գծագրերն ու գրչանկարները: Իհարկե չեն դադարում մեղադրանքները, որ մենք անօրեն ենք պեղել, որ ինչ-որ բաներ թաքցրել ենք, որ այլ տեղերից խաչքար ենք բերել և դրել Տիգրանակերտում: Բայց առաջընթացն ակնհայտ է՝ մեզ փորձում են հերքել մեր իսկ կատարած աշխատանքները ցուցադրելով, ճիշտ է՝ կիսատ-պռատ,  մենտորական ոճով, երբեմն էլ ուղղակի իբր թե ծաղրելով:

Միայն մեկ հորդոր. գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիրգրանակերտը, նոր շաղակրատեք: Որպես օգնություն ադրբեջանական ագիտպրոմին՝ դնում ենք Տիգրանակերտի մասին արշավամբի ղեկավար Համլետ Պետրոսյանի հանրամատչելի հոդվածը՝ նկարներով հանդերձ:

Շուտով կգործարկենք նաև Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքը, որի մոտ 40 բաժիններում մեկ առ մեկ կներկայցվեն բոլոր փաստերն ու մանրամասները: Եվ դա կանենք նաև ի գիտություն և ի ուրախություն ադրագիտպրոմի: Գուցե լրջանա՞ք պարոնյաք, գոնե մի քիչ»։

Ավելի լուրջ լսարանին խորհուրդ ենք տալիս հետևյալ հրատարակությունները.

https://www.academia.edu/103276739/Hamlet_Petrosyan_Tigranakert_in_Artsakh_Caucasian_Albania_An_International_Handbook_Edited_by_Jost_Gippert_and_Jasmine_Dum_Tragut_The_Gruyter_Berlin_Boston_2023_pp_433_471

https://www.academia.edu/49514867/Politics_Ideology_and_Landscape_Early_Christian_Tigranakert_in_Artsakh

https://www.academia.edu/45639493/Ethnocide_in_Artsakh_The_Mechanisms_of_Azerbaijan_s_Usurpation_of_Indigenous_Armenian_Cultural_Heritage