Փորձագետը Հայաստանին կոչ է անում տոտալ պաշտպանություն կառուցել Իսրայելի ոճով

«Սպուտնիկ Արմենիա»

Փորձագետը Հայաստանին կոչ է անում տոտալ պաշտպանություն կառուցել Իսրայելի ոճով։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը Հայաստանին կոչ է անում սթափ գնահատել իրականությունը և ասիմետրիկ մտածել:

«Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կանխարգելիչ հարված կհասցնեն, և այդ դժբախտ «Կեսարներին» (САУ CAESAR՝ ֆրանսիական արտադրության ինքնագնաց հրետանային կայանքներ) սպասարկող անձնակազմերը չեն հասցնի անկողնուց վեր կենալ։ Պետք է ասիմետրիկ մտածել և նայել»,- խորհուրդ տվեց փորձագետը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։

Նա հայկական կողմին կոչ արեց համընդգրկուն պաշտպանություն կառուցել Իսրայելի ոճով և յուրաքանչյուր երրորդ քաղաքացու սովորեցնել անօդաչու սարքեր կառավարել: Փորձագետը կարծում է, որ պետք չէ կոտրվել, այլ պետք է ուժեր հավաքել և ամուր պաշտպանություն կառուցել։