ՔՊ-ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։