ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի  N ջոկատ և մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5  ուղեկալների և դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արմեն Աբազյանն իր խոսքում նշեց, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը:

Եթե դրան ավելացնենք նաև սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչև ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչև մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է:

Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր և դիտման կետեր:

ԱԱԾ տնօրենը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ պայմաններին: