Ալիևն ընդունեց Ստեփանակերտի գերիշխանությունը Բաքվի նկատմամբ (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը
Ս․թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Արտահերթ ընտրությունների ի՞նչ անհրաժեշտություն կար։
Ի՞նչ նպատակ է հետապնդում սահմանային հանձնաժողովների նախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում։
2024 թվականի փետրվարի 5-ին հրավիրվել էր ՀՀ անվտանգության խորհրդի նիստ։ Բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցում էին իշխող կուսակցության քաղաքական և օրենսդիր ոլորտների պատասխանատուներ, ինչը նշանակում է, որ քննարկվել են քաղաքական բովանդակություն ունեցող հարցեր։ Բայց դրա մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն ։
ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության ներկայությունը Հայաստանում ամրագրվեց օրենքով։ Ի՞նչ նոր մարտահրավեր է դա Հայաստանի անվտանգության համար։
Ո՞րն է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հնարավոր հանդիպման նպատակը։
Ի՞նչ խութեր կան Փաշինյանի վերջին ոչ ադեկվատ հայտարարություններում։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում։

