Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանում շարունակվում է «Միասնության ուժ 2026» զորավարժությունը։ Նշենք, որ այն ընթանում է Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի զինված ուժերի միջև։ Այն մեկնարկել էր Լեռնային Ղարաբաղից, իսկ այժմ շարունակվում է Նախիջևանում։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարությունը կադրեր է հրապարակել զորավարժություններից և գրել. «Միասնության ուժը դաշտում։ Համատեղ վարժանքներ, ուժեղ համակարգում, բարձր պատրաստավածություն»։
Նշենք, որ զորավարժությունը Նախիջևանից հետո կշարունակվի Կասպից ծովի տարածքում և կտևի մինև հոկտեմբերի 1-ը։

