Ալիևն ընդունեց Ստեփանակերտի գերիշխանությունը Բաքվի նկատմամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը

Ս․թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։  Արտահերթ ընտրությունների ի՞նչ անհրաժեշտություն կար։

Ի՞նչ նպատակ է հետապնդում սահմանային հանձնաժողովների նախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում։

2024 թվականի փետրվարի 5-ին հրավիրվել էր ՀՀ անվտանգության խորհրդի նիստ։ Բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցում էին իշխող կուսակցության քաղաքական և օրենսդիր ոլորտների պատասխանատուներ, ինչը նշանակում է, որ քննարկվել են քաղաքական բովանդակություն ունեցող հարցեր։ Բայց դրա մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն ։

ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության ներկայությունը Հայաստանում ամրագրվեց օրենքով։ Ի՞նչ նոր մարտահրավեր է դա Հայաստանի անվտանգության համար։

Ո՞րն է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հնարավոր հանդիպման նպատակը։

Ի՞նչ  խութեր կան Փաշինյանի վերջին ոչ ադեկվատ հայտարարություններում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։