Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ խափանման միջոցի որոշումը դատարանը հրապարակելու է 17:00-ին
Հակակոռուպցիոն դատարանն ավարտել է Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլենի կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու միջնորդության քննարկումը։ Խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու որոշումը հրապարակվելու է 17:00-ին:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան իրավապահները ձերբակալել էին Գևորգյանին, որը ժամանակին աշխատել է «Սիներջի» ընկերությունում ու աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ երեկ խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընթանում։

