Բաքվում կհարցնեմ՝ ինչու իրենք չեն ուզում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի կողմից. Ադամովա

Երբեք չպետք է հանձնվենք և պետք է մղենք նրանց այս խոսակցություններին, ինչը շատ կարևոր է: Այդ մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ:

«Իմ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:

Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասաց նա: